Ռեֆորմիստների կուսակցությունը հերքում է «Ալյանս» կուսակցության հետ դաշինք կազմելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը:

 

«Ռեֆորմիստների կուսակցությունը պաշտոնապես հայտնում է,որ երեկ մամուլում տեղ գտած լուրերը «Ալյանս»կուսակցության հետ Ռեֆորմիստների դաշինք կազմելու մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ռեֆորմիստների կուսակցության օրակարգում նման հարց չկա»,- գրել է Բաբայանը:

 

Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հուլիսի 9-ին: