Հունիսի 11-ին՝ ժամը 22:25-ին սբ. Աստվածամայր բ/կ-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվոլ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երևանաբնակ 1998 թ ծնված երկու տղա:
Ոստիկանները պարեզել են, որ տուժածները հիվանդանոցում են հայտնվել Կինոհայրենիքի տարածքում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով:
Պարզվել է՝ տղաները վիճել են ոմն Սարգսի և նրա ընկերոջ հետ: Բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանություն:
Պարզվել է նաև, որ dեպքը տեղի է ունեցել Շենգավիթի դպրոցներից մեկի տարածքում: Պատանիների վեճը աղջկա պատճառով է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում