Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում A խմբում ընդգրկված Ռումինիայի և Ալբանիայի միջև պայքարն ավարտվեց ալբանացիների հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով:

Հանդիպման հաղթական գոլը 43-րդ րոպեին խփեց Սադիկուն: Այս հաղթանակից հետո Ալբանիայի ընտրանին վաստակեց երեք միավոր և խմբում զբաղեցրեց նախավերջին տեղ, A խումբը եզրափակեց Ռումինիայի ընտրանին` 1 միավորով: Ալբանացիները փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունեն:

Հիշեցնենք, որ այս խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Ֆրանսիայի և Շվեյցարիայի ընտրանիները: