ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման»:

Որակավորման փուլի առաջին տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 28-ին և 29-ին, պատասխան խաղերը հուլիսի 5-ին և 6-ին: