«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Եղիազարյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանին փակի տակ պահելով ռեժիմն ուզում է փակել 800 հեկտար հողատարածքի հանձնման հարցը, և ի վերջո հանձնել Արցախն ու Հայաստանը։

 

«Սերժ Սարգսյանն ու մնացած ազգադավները փորձում են հանձնել Արցախը։ Հանձնարարությունը եկել է Վլադիմիր Վլադիմիրիչի կողմից՝ չեզոքացնել բոլոր նրանց ովքեր կարող են խանգարել հողեր հանձնելուն»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը։ Նա համոզված է, որ սա ռեժիմի կողմից սարքված կրկես է։
Հավելենք, որ Ժիրայր Սէֆիլյանի գրասենյակում շարունակվում է խուզարկությունը։ Հայտնի չէ՝ ներսում քանիսն են և ինչ է կատարվում։