Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ավստրիայի դեմ տեղի ունեցած խաղին:

Հանդիպմանը Ռոնալդուն վրիպել էր 11 մետրանոց հարվածից, իսկ խաղն ավարտվել էր առանց գոլերի:

«Պետք է շարունակենք մեր ճանապարհը: Անհաջող 11 մետրանոցը իմ մեղքն է, բայց ֆուտբոլում նման բաներ պատահում են: Համոզված եմ, որ Պորտուգալիան դուրս կգա հաջորդ փուլ»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Espana-ն: