ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ Իրաքի տարածքում միաժամանակյա օդային գրոհներ են իրականացրել ավիակիրներից, որոնք տեղաբաշխված են ե՛ւ Միջերկրական ծովում, ե՛ւ Պարսից ծոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabia հեռուստաալիքը:

 

Նրա տվյալներով՝ Իրաքում ամերիկյան մարտական ինքնաթիռների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին «առաջին անգամ համաժամանակյա հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի ավիակիրներից, որոնք գտնվում են ինչպես Միջերկրական ծովում, այնպես Էլ Պարսից ծոցում»: Ինչպես կարծում Է միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, օդից նմանօրինակ միաժամանակյա գրոհներով «զգալիորեն մեծանում Է Իրաքում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումների արդյունավետությունն եւ հզորությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: