անրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցանկը: Կառույցը ներկայացրել է 2008թ.-ի Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերստուգումից հետո դրական արդյունք ցույց տված մարզիկների անունները:

Ցուցակում է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանոզոլոլ: ՄՕԿ և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:

Որակազրկված մարզիկների թվուն են Ռուսաստանը ներկայացնող Նադեժդա Եվստյուխինան, Մարիա Շաինովան և այլք:

Հիշեցնենք, որ Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին: