Հայրենասիրություն և հայ մնալու գաղափարախոսություն սերմանող «Վանա կատուն» ռազմահայրենասիրական ներկայացումը բեմադրվեց նաև հեռավոր Սյունիքի մարզի մի շարք զորամասերում: Մայրաքաղաքում մեկ տարուց ավելի բեմադրված և հանդիսատեսի համակրանքին արժանացած ներկայացումը Սյունիքի մարզի սահմանապահների համար հնարավորություն եղավ բեմադրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ: 

 

«Մենք այնքան ուրախ ենք, այնքան ուրախությամբ ենք կտրել այս ճանապարհը, որ կարող ենք գոնե կարճ ժամանակով ձեզ ուրախացնել, ոգևորել և գոռալ, ասել, որ մենք ձեզ հետ ենք: Իհարկե, այս ամենը չէր կարող իրականանալ, եթե չլիներ մեր հայրենասեր, ազգի նվիրյալ Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը: Մեզ հովանավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը»,- ելույթում նշեց «Վանա կատուն» ներկայացման սցենարիստ, բեմադրող ռեժիսոր, պրոդյուսեր Լիանա Անթառանյանը: 

 

Զինվորներն էլ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ շեշտելով, որ մշակութային նման միջոցառումներն ուժ ու եռանդ են տալիս իրենց՝ ավելի լավ ծառայելու համար: 

 

«Տեղեկացանք՝ այս ներկայացումը կազմակերպել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, սա շատ հայրենանվեր գործ է, որը կատարում է Գագիկ Ծառուկյանը: Մենք էլ ամուր կանգնած ենք մեր հողին, ամուր պահպանում ենք մեր սահմանները»,- ասաց սահմանապահ զինվորը: 

 

«Վանա կատուն» ներկայացման ու զորամասերում դրա բեմադրելու մասին առավել մանրամասն՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութում: