Ուկրաինայում Իրաքի դեսպանատան շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին անանուն հաղորդագրություն է ստացվել: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Կիևում երկրի Ազգային ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը:

 

Հաղորդագրությունը ստացվել է Կիևի ժամանակով ժամը 14:45-ին: Այդ մասին հայտնել է անծանոթ տղամարդ, ում խոսքերով պայթունը տեղի կունենա ժամը երեքին:

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումների կառուցվածքային ներկայացուցիչները, պայթուցիկ սարքերի սպասարկման մասնագետներ, կինոլոգներ և փրկարարներ: