Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Շվեդիայի ազգային ընտրանին նվազագույն հաշվով պարտվեց Բելգիային:

Խաղի միակ գոլը խաղավարտին (90+4) խփեց Նայնգոլանը:

Արդյունքում Շվեդիան E խմբում մեկ միավորով զբաղեցրեց վերջին տեղը: Բելգիայի ընտրանին փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով` 6 միավոր: