Համացանցում «հրեշավոր» տեսանյութ է հայտնվել, որում, ըստ երեւույթին, ուկրաինացի զինվորները կենդանի թաղում են «ռուս անջատողականին», գրում է Daily Mail-ը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են 4 զինծառայողներ փոսի մեջ նետում մի տղամարդու: Նրա ոտքերի շարժումից պարզ է, որ նա դեռ կենդանի է:

 

Տեսանյութը շատ արագ ժողովրդականություն է ձեռք բերել համացանցում: Սակայն, որոշ օգտատերեր գտնում են, որ այն կեղծ է: Նրանք նշում են, որ այն հրապարակել է «քարոզչական» «Звезда» հեռուստաալիքը, որը վերահսկվում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, և, հետևաբար, այդ տեղեկատվությանը պետք է թերահավատությամբ վերաբերվել: