Արմեն Համբարձումյանը և Արթուր Մալոյանը նոր ակումբ ունեն: Ֆուտբոլիստների հետ պայմանագիր է կնքել Սարանսկի «Մորդովիան»: Այս մասին տեղեկացնում է Sportbox.ru կայքը:

Հիշեցնենք, որ Արմեն Համբարձումյանն անցյալ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Արմավիրում»: Իսկ Արթուր Մալոյանը հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: