ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է:

 

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: