Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։