Պենտագոնը մտադիր է հաջորդ ամիս վերացնել սպասարկող անձնակազմում բացահայտ տրանսգենդերների աշխատելու արգելքը:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հաղորդել է գերատեսչությունը: Պաշտպանության նախարարը նման կարգավորումն անվանել է հնացած և վնասակար զինվորականների համար: Տեղեկատվությունը մեծ ոգևորությամբ են ընդունել տրանսսեքսուալների իրավունքների ագիտատորները:

 

Արգելքը վերանայվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ բանակի գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել Էրիկ Ֆանինգը: Նա դարձել է առաջին միասեռականը, ով գլխավորում է ամերիկյան զորքերից մեկը՝ իբրև քաղաքացիական առաջնորդ: ԱՄՆ զինված ուժերը վերացրել են սպասարկող անձնակազմում բացահայտ գեյերի և լեսբուհիների աշխատելու արգելքը 2011 թ-ին:

 

«Տրանսգենդեր հավասարության ազգային կենտրոն»-ի գնահատմամբ՝ ամերիկյան բանակում ծառայում է մինչև 15 հազար տրանսգենդեր: