armnoc.am Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթեց թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազին:

Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: