ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ավիացիան ազգային բա նակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը:

 

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց' պետության և аզգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:

 

1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարչությունը: 1992թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացվել է ՀՕՊ-ի վարչությունից և դարձել առանձին կառույց, ստեղծվել են առանձին ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ: Հետագա տարիներին' բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվել են ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստոր աբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց:

 

Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: 1992-ին Պաշտպանության նախարարությանը փոխանցված ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբի և «Արզնի» օդանավակայանի վերակազմավորման միջոցով 1993թ.-ի ապրիլին հիմնվել է ՀՀ առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը: 1994-ին ուսումնական կենտրոնը տեղափոխվեց իր ներկայիս տեղակայման վայր և 2001-ին ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ռազմաավիացիոն ինստիտուտը: 2005թ.-ին, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, ինստիտուտը պաշտպանության նախաարի հրամանով անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Առկա ուսումնամեթոդական և լաբորատոր բազան հնարավորություն տվեց բացի ավիատորներից պատրաստել նաև կապի և ՀՕՊ մասնագետներ: 2016թ.-ին ռազմաուսումնական հաստատությունը ստացավ համալսարանի կարգավիճակ:

 

Ռազմական օդաչուներն այսօր կատարում են ամենատարբեր առաջադրանքներ' ՀՕՊ ստուգողական թռիչքներ, ամենաբարդ եղանակային պայմաններում զինծառայողների տեղափոխում հոսպիտալներ, ընդգրկվում են մարտական կրակով անցկացվող զորավարժություններում:

 

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մասնագետները մշտապես հաջողությամբ համագործակցում և վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի և զորավարժությունների շրջանակներում։

 

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»: