Շարունակվում է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը: Օրվա երրորդ խաղում Բելգիայի ազգային ընտրանին 4 անպատասխան գնդակ ուղարկեց Հունգարիայի ընտրանու դարպասը:

Մեկնարկից տասը րոպե անց Թոբի Ալդերվեյրելդը բացեց հաշիվը, հաջորդ գոլը գրանցվեց 78-րդ րոպեին. աչքի ընկավ Միշի Բատշուայը, իսկ երկու րոպե անց Էդեն Ազարը հաշիվը դարձրեց 3:0: Խաղավարտին (90+1) Կարասկոն հեղինակեցի իր թիմի 4-րդ գոլը:

Արդյունքում Բելգիայի ընտրանին 1/4 եզրափակիչ դուրս եկավ, որտեղ կմրցի Ուելսի հավաքականի դեմ: