The Guardian-ի և talkSPORT-ի գերմանացի լրագրող Ռաֆայել Հյոնիգշտայնը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցի շուրջ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բորուսիայի» միջև բանակցությունները ավարտման փուլում են:

«Դորտմունդիը իր ներկայացուցչին ուղարկել է Մանչեսթեր, Մխիթարյանի տեղափոխության գործարքը գրեթե ավարտված է», –Հյոնիգշտայնը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին առաջարկում է 4-5 տարվա պայմանագիր: