Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի' «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման հարցը վերջնական փուլում է:

Ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել էր՝ հարցը կկարկգավորվի մինչև նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը' հուլիսի 4-ը:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ դորտմունդիցիները համաձայնել են Մխիթարյանից հրաժարվել 32 մլն եվրոյի դիմաց: Գերմանական կողմը զգուշանում է Մխիթարյանի'մեկ տարի հետո թիմից անվճար հեռանալու տարբերակից: Ֆուտբոլիստը նույնպես դրական պատասխան է տվել:

Կիսապաշտպանը բուժզննում կանցնի անգլիական ակումբում՝ հաջորդ շաբաթ:
Նշենք, որ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը 31 խաղում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: