ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Լորան Բլանի պաշտոնանկության մասին:

Կողմերը պայմանագրի խզման հարցի շուրջ եկել են երկկողմանի համաձայնության: Բլանի հետ հեռացել են նաև մարզչի օգնականը, ֆիզպատրաստվածության մարզիչը:

Բլանը փարիզյան ակումբի հետ աշխատել է երեք մրցաշրջան, որի ընթացքում ակումբը նվաճել է 11 տիտոս, երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր, երեք անգամ՝ լիգայի գավաթակիր, երեք անգամ՝ սուպերգավաթակիր:

Առաջիկայում թիմը հավանաբար կգլխավորի Ունաի Էմերին: