Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։

 

 Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը  շեշտել է, թե կողմերը համաձայնության են եկել անհրաժեշտ քայլեր իրականացնել հարաբերությունների զարգացման համար։ Այս մասին փոխանցում է Cumhuriyet-ը: 

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խոցած «Սու 24»–ի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահից և ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։