Ֆրանսիացի ոստիկանները երկաշաբթի՝ հունիսի 27-ին 24 մարդ են ձերբակալել աշխատանքային օրենսգրքի դեմ Փարիզում կազմակերպվելիք բողոքի երթից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը, ձերբակալությունները տեղի են ունեցել հսկիչ կետերում, որոնցով պետք է անցնեին երթին մասնակցելո ւ ցանկություն ունեցողները:

 

Հերթական երթը Փարիզում մեկնարկել է հունիսի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 14:20-ին՝ Բաստիլիայի հրապարակում, որտեղից ցուցարարները շարժվել են Իտալիայի փողոցի ուղղությամբ: Հեռավորությունը կազմում է մոտ 2,8 կմ:

 

Վերջին ամիսներին Ֆրանսիայում պարբերաբար անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր եւ երթեր ընդդեմ աշխատանքային բարեփոխումների, որոնց նախագիծը մայիսի 10-ին ուժով անց է կացվել որհրդարանի ստորին պալատում: