Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի' «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության բանակցություններին:

«Այժմ իրավիճակը փոխվել է: «Յունայթեդը» զգալիորեն բարձրացրել է Մխիթարյանի տրանսֆերի գումարի չափը: Նման դեպքերում միշտ պետք է հաշվի առնել տարբեր գործոններ: Վերջիվերջո մենք պետք է վորոշում կայացնենք այս հարցի վերաբերյալ: Ակումբի ղեկավարությունը որոշում կկայացնի և դա անպայման տեղի կունենա հանգստյան օրերին, քանի որ երկուշաբթի մենք վերադառնում ենք մարզումներին», - Վատցկեի խոսքը մեջբերում է The Guardian-ը: