Ռուսական ռազմանավը հունիսի 17-ին «ոչ անվտանգ» և «ոչ պրոֆեսիոնալ» մանևրներ է իրականացրել ԱՄՆ ռազմածովային երկու նավի մոտ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Պենտագոնի աղբյուրը:

 

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Միջերկրական ծովի արևելյան մասում ռուսական նավը ամերիկյան Gravely ականակիր նավից եղել է շուրջ 300 մետր հեռավորության և Harry S. Truman ավիակիր նավից հինգ ծովային մղոն հեռավորության վրա (9 կմ):

 

Միաժամանակ, ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուսական նավին ԱՄՆ-ի Gravely ականակրի վտանգավոր մոտեցման մասին: Նախարարությունում հայտնել են, որ ամերիկյան նավը 60-70 մետր մոտեցել է ռուսական պահակային «Յարոսլավ Մուդրիյ» նավին և վտանգավոր հատել է նավի ընթացքը 180 մետր հեռավորության վրա:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նաև նշել են, որ այդպիսի միջադեպը «կոպիտ խախտում է ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ռուս-ամերիկյան համաձայնության»՝ կնքված 1972 թվականին «Բաց ծովում և նրանց վրա օդային տարածքում միջադեպքերի կանխարգելման մասին»: