ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթի իրականացման ընթացքում ՀՀ նախկին ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 2015թ. «ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: