Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանըպատասխանեց ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին և, այսպես ասած, պատռեց  ընդդիմադիր հռչակված բոլոր հին եւ նոր հաճախորդների դիմակները:

 

Փաշինյանին ուղղված պատասխանները այդ ուժերից չուշացավ (Կարդացեք՝ Զոհրաբյանն ընդունեց Փաշինյանի մեղադրանքը): Նաիրա Զոհրաբյանից հետո ամբիոնից Փաշինյանին պատասխան տվեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը.

 

«Դու ո՞վ ես, որ գնահատական տաս մարդկանց, որոնք ճանապարհ են անցել, որոնք ունեն հնարավորություն, քեզանից միլիոն անգամ խելոք են, որոնք մենակ չեն՝ ուժ են: Չգիտեմ ով ես, ինչ ես, սրանից հետո չափներդ ճանաչեք, եթե չափվելու տեղ եք ուզում՝ եկեք դահլիճից դուրս, եթե շատ ուժեք տղերք եք՝ եկեք տղայական ռազբորկի, ոչ թե այստեղ ռազբորկով երկու բառ ասեք ու թռեք»:

 

Բիշարյանն իր խոսքում ասաց նաև, որ ամբիոնում հնչեցրած Փաշինյանի մտքերը իշխանության պատվերն էին. «Բռավո իշխանություն, բացահայտեցիք ձեր գործիքին»,- ասաց Բիշարյանը: