Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը», ինչպես արդեն հայտնի է, ուժերը կչափի Կիպրոսի «Օմոնիայի» հետ:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին` Հանարապետական մարզադաշտում:

Կիպրոսի թիմի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին գրում է «Օմոնիայի» պաշտոնական կայքը: