Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը:

 

Համաձայնագրին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 8 պատգամավոր:

 

Հիշեցնենք, որ ՀՕՊ համաձայնագիրը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել: Ազգային ժողովում քննարկումներն ուղեկցվել են բողոքի ակցիաներով: