ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։  

 

2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար ՎրեժիՉաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է:


Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Է.Չաղլյանը երկու ծառայակիցների հետ ինքնակամ լքել է զորամասի տարածքը և գնացել նշված ջրավազան՝ լողալու:

 

Պարզվել է, որ Է.Չաղլյանը ջրավազան ջուր լցնող խողովակի վրայից ցատկել է ջուրը, սուզվել, սակայն չկարողանալով լողալ՝ խեղդվել է:

 

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։