Բնապահպանները պարզել են, որ Անտարկտիդայի վրա գոյացած օզոնային անցքը 2000 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ այն առավելագույն չափերի հասավ, կրճատվել է: Հետազոտությունը հրապարակված է Science հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդում է EurekAlert հրատարակությունը:

 

Օզոնային անցքի մակերեսը կրճատվել է 4 մլն քառակուսի կիլոմետրով: Չնայած դրան, 2015 թվականին գիտնականներն առավելագույն մեծ օզոնային անցք են արձանագրել Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով՝ դա տեղի չէր ունենա, եթե չլիներ Կալբուկո հրաբխի ժայթքումը Չիլիում:

 

Այն հանգեցրեց ստրատոսֆերա մեծ քանակությամբ մանր մասնիկների արտանետման, որոնք բերեցին բեւեռային ամպերի թվի ու չափերի աճի, որոնց հետ փոխազդում է մարդու կողմից արտադրվող քլորը: Գիտնականներն իրենց եզրակացությունն արել են, ընդհանրացնելով այն դիտարկումների տվյալները, որոնք վերջին 15 տարվա ընթացքում անցկացվել են արբանյակների օգնությամբ:

 

Գիտնականները նշում են, որ դա վկայում է ստրատոսֆերայում օզոնի պարունակության աստիճանական վերականգնման մասին: Բնապահպանները դրա պատճառը տեսնում են երկրների կողմից Մոնրեալի արձանագրության կատարման մեջ, որը ստորագրվել է 1987 թվականին եւ կոչված է կրճատելու ցածր քլորֆտորածխածինների արտանետումները մթնոլորտ:

 

Բեւեռային լայնություններում օզոնային շերտը գտնվում է մոլորակի մակերեւույթից 10-15 կիլոմետր բարձրության վրա: Այն Երկրի օրգանիզմները պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործությունից: