Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Անգլիայի առաջնություն մոտենում է ավարտին:

Հայաստանի հավաքականի ավագն այսօր մեկնում է Մանչեսթեր' «Յունայթեդի» հետ բանակցություններն ավարտելու համար: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանչեսթերյան ակումբի օնլայն խանութը սկսել էր վաճառել Մխիթարյաի անվամբ մարզաշապիկները: