Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ օրեր առաջ Բելգիայում ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին ծեծի ենթարկելու փաստը կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ: 

 

Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հարցի առնչությամբ նշեց հետևյալը. «Ես սկզբունքորեն անհեթեթությունները չեմ մեկնաբանում: Սա նույնպես բացառություն չէ: Գագիկ Ծառուկյանին այս թեմայի վերաբերյալ որևէ հրապարակում հետաքրքրիր չէ։ Պարոն Ծառուկյանն այս ամեն ինչից շատ ավելի բարձր է կանգնած»: