Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես նոր այլընտրանքային անվանում է ստացել' Չեխիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս որոշումը հավանության են արժանացրել Չեխիայի իշխանությունները: Երկրի նախագահ Միլոշ Զեմանի, վարչապետ Բուգոսլավ Սոբոտկիի, խորհրդարանի երկու պալատների նախագահների համատեղ հայտարարության մեջ խորհուրդ է տրվում օտար լեզուներով օգտագործել երկրի անունը մեկ բառով, եթե երկրի պաշտոնական անվանումն օգտագործելու անհրաժեշտություն չկա:

 

Նշվում է, որ Չեխիայի ԱԳՆ-ն չի պնդի երկրի անվան այլընտրանքային տարբերակն օգտագործելու վրա և թույլ կտա օգտագործել այն կամավորության սկզբունքով: Մինչ այս որոշումը եվրոպական պետությունների լեզուներով երկրի անվանման մեկ տարբերակ կար' Չեխիայի Հանրապետություն: