ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 1-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ ԶԻԼ մակնիշի 34 FQ 007 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ հրդեհվել է, այնուհետև վարորդը՝ Խ. Խ.-ն, փորձել է կայանել մեքենան ՎԱԶ-2106 34 AM 178 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Բ.) մակնիշի ավտոմեքենայի կողքին, ինչի հետևանքով վերջինս նույպես հրդեհվել է:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Խ. Խ., Խ. Ա. և Ու. Կ. -ն տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել են ԶԻԼ և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: