Հայկական ֆուտբոլի պատմական տրանսֆերը կայացավ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այս մասին տեղեկացնում է Գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Մանրամասներն ավելի ուշ:

Շնորհավորում ենք մեր հավաքականի ավագին և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: