Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպայի երկրներին ավելի շատ ազատություն կտա բարեփոխումների իրականացման եւ այն ծրագրերի առաջշարժման համար, որոնց դեմ հանդես Էին գալիս բրիտանացիները, կարծում Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես լսել եմ, թե ինչպես Էին Եվրամիության կոմիսարները մեկը մյուսի հետեւից ասում. «Դա այնքան բարդ Է, մենք չենք կարողանա դա անել առանց բրիտանացիների»,- մեջբերում Է Լագարդի խոսքն ամերիկյան Financial Times հրատարակությունը: ԱՄՀ-ի ղեկավարն այն կարծիքն Է հայտնել, որ Եվրոպան ավեի ուժեղ կլինի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գ ալուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: