ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2016թ. հուլիսի 4-ին' ժամը 07։30-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի–Երևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում իրար են բախվել «Կամազ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա Քեմրի» ավտոմքենայի վարորդը և 5 ուղևորները մահացել են:

 

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ:

 

Պարզվել են նաև դեպքի մասնակից վարորդների և ուղևորների ինքնությունները.

 

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆելիքս Սամվելյանը' ծնված 1969թ., ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

 

Վթարի հետևանքով մահացել են՝ Արտակ Վահագնի Ոսկանյանը' ծնված 1993թ., Մուշեղ Սարգսի Մարջանյանը' ծնված 1992թ., Սոնա Վահիկի Ջավադյանը' ծնված 1992թ., Ռուբեն Հայկի Ավագյանը' ծնված 1992թ., Իննա Դավիթի Միքայելյանը' ծնված 1999թ, և 2015թ. ծնված փոքրիկը։

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լուսանկարը` Shamshyan.com