Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» և նշել, որ ֆուտբոլիստի տեղափոխության համար մեծ գումար է աաջարկվել:

«Մենք Մխիթարյանի տեղափոխության համար չէինք սպասում նման առատաձեռն առաջարկի: Մեկ տարի անց նա կդառնար ազատ ֆուտբոլիստ: Նրա հետ զրույցից հետո համոզված էի, որ Մխիթարյանը մնալու է «Բորուսիայում»: Հենրիխի տեղափոխությունը այլ ակումբ՝ բացառում էի, սակայն սխալ է»,-Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն Մանչեսթերում է և այսօր բուժզննում կանցնի: