«Ադրբեջանական ավիաուղիների» Մոսկվա-Բաքու չվերթը, որը պետք է Բաքու հասներ տեղի ժամանակով ժամը 02:30-ին, Մոսկվայից չի թռչել՝ տեխնիկական պատճառներով: Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը`վկայակոչելով «Ադրբեջանական ավիաուղիների» մամուլի ծառայության ղեկավար Պաշա Կեսամանսկին:

 

Այդ չվերթի ուղևորները տեղափոխվել են Boeing 787 Dreamliner ինքնաթիռ, որն արդեն թռչել է Մոսկվայից և Բաքու կհասնի տեղի ժամանակով 11:00-ին:

 

Կեսամանսկին նշել է, որ ուշացած չվերթի ուղևորները տեղավորվել են հյուրանոցում: Նրանց նաև սնունդ և ըմպելիքներ են տրամադրվել: