Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 33-081 (Սադկո) մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 15 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից 12-ը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ 3-ին՝ տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են:

 

Նյութի մանրամասները՝ shamshyan.com կայքում: