«Մանչեսթեր Յունայթեդը»' Ժոզե Մոուրինյուի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգանի» հետ: Մանչեսթերյան թիմի համար սա առաջին դիմակայությունը կլինի' նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում:

Հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը' «Ուիգանի» հարկի տակ:

«Նոր մրցաշրջանից առաջ պետք է իմանամ իմ ֆուտբոլիստների կարողությունները գործի մեջ, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող եմ փոխել թիմում, և ովքեր են հետագայում մեզ անհրաժեշտ»,-ասել է Ժոզե Մոուրինյոն: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: