Գործակցության հուշագիր ստորագրեցին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառումն անցկացվեց երկրապահական ավանդույթներին համապատասխան՝ նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, ապա Զորավարին ողջունեցին պատանի երկրապահ կամավորականները: Բուն միջոցառումն էլ մեկնարկեց հոգեւորականի օրհնության խոսքով:

 

 

Հուշագիրը ենթադրում է հուշարձանների համատեղ պահպանություն, մաքրության աշխատանքներում պատանի, երիտասարդ երկրապահների ընդգրկում, նաեւ՝ մշակույթի նախարարների մասնակցություն պատանի երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներում: