Սոցիալական լարվածությունն Աբխազիայում գոյություն ունի համաշխարհային ճգնաժամի պատճառով, սակայն երկրի իշխանությունները, անգամ այդ պայմաններում, լուրջ բարեփոխումներ են իրականացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արթուր Միկվաբիան:

 

 

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Աբխազիայի ղեկավարությունն անում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է երկրի բնակիչներին սոցիալական ցնցումներից զերծ պահելու համար: