Ինչպես նշել է NHK հեռուստաալիքը, Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38,8 աստիճան, Տոկիոյում եղել է 37,7 աստիճան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 3-ը «շտապ օգնության» ավտոմեքենաներով հիվանդանոցներ է տեղափոխվել 2847 մարդ, ինչը երեք անգամ ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նրանցից վեցը մահացել է:

 

 

Մի քանի օրվա դադարից հետո Ճապոնիայում տապը կրկին մոլեգնել է եւ, ըստ կանխատեսումների՝ կշարունակվի՝ օդի 30 աստիճանից բարձր ջերմաստիճանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: