Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության մասին հարցը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին հայտնում է Trend-ը:

 

 

Զախարովան հայտարարել է, որ ողջունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետության կառուցողական դերը:

 

 

«Գոյություն ունեն հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափեր:

 

 

Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունն է, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպումներն են:

 

 

Դրանք բոլորն էլ գործուն մեխանիզմներ են: Այդպիսով ողջունվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ յուրաքանչյուր պետության կառուցողական դերակատարությունը»,- ասել է նա: