Մոսկվան ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Անկարայի հետ հարաբերություններն օպերատիվորեն վերականգնելու համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

«Մենք ասել ենք, որ չենք կասեցնում շփումները մարդկանց, ժողովրդի հետ, մենք չենք խզում տնտեսական կապերը, թեև հիանալի հասկանում ենք, որ քաղաքական սառեցումն անմիջականորեն ազդում է նաև տնտեսության վրա:

 

 

Ներկայումս վերացվում են այդ արգելքները, քանի որ Թուրքիան ներողություն է խնդրել: Դուք գիտեք այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են: Թուրքիան պետք է դա աներ ավելի վաղ: Սակայն նորից կրկնում եմ, որ լավ է ուշ, քան երբեք: Մենք ընդունել ենք այդ ներողությունը:

 

 

Մենք օպերատիվ ու առավելագույն կերպով արել ենք ամեն բան, որպեսզի հարաբերությունները սկսեն վերականգնվել: Մենք ելնում ենք նրանից, որ ներդրումային կլիման, տնտեսական ու տարածաշրջանային հարաբերությունները միայն շահում են դրանից»,- ասել է նա: