Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ 2014 և 2015 թվականների պետական բյուջեի սահմանաչափը խախտելու համար:

 

 

Եվրահանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Իսպանիան և Պորտուգալիան անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար:

 

 

Երկրների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է պետական բյուջեի դեֆիցիտի թույլատրելի մակարդակի կայունության և աճի պահանջները չկատարելու հանգամանքով, որը ԵՄ ստանդարտների համաձայն, չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը: