Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում «Բանանցը» արտագնա խաղում զիջեց «Օմոնիային» և դուրս մնաց պայքարից:

Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց մերոնց հաղթանակով' նվազագույն 1:0 հաշվով: Գոլը 73-րդ րոպեին իր հաշվին գրանցեց Ացամազ Բուրաևը: Քանի որ առաջին խաղում «Օմոնիան» հաղթել էր նույն նվազագույն հաշվով հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Մրցակիցը կարողացավ 4 գոլ հեղինակել և հաղթել 4:1 հաշվով: Ընդհանուր 5:1 հաշիվը «Օմոնիային» դուրս բերեց հաջորդ փուլ:

Լուսանկարը' «Բանանցի» ֆեյսբուքյան էջից